Հաճախակի Տրվող Հարցեր

  1. Որտեղից առաջացավ Մուլտ ստեղծելու միտքը?

Միտքը առաջացավ նրանից, որ մենք քիչ, մատների վրա հաշվված քանակի հայկական մուլտեր ունենք, որոնք ստեղծված են երեխաների համար:

Մեր երեխաները հիմնականում նայում են արտասահմանյան մուլտեր:

  1. Ինչ խնդիր է փորձում լուծել այս նախագիծը?

Մենք ուզում ենք ստեղծել մրցունակ միջազգային պորդուկտ (անիմացիա) հայաստանում: Շեշտը դնելու ենք սցենարի բովանդակության և անիմացիայի որակի վրա: 

Բովանդակության տեսակետից մենք ցանկանում ենք մուլտը սարքել միաժամանակ ուսուցանող (օրինակ՝ թե ինչպես երեխան որոշ վախեր կարող է հաղթահարել) և ժամանցային:

Մեր թմի մեջ ներգրավված է մանկական հոգեբան ով մեզ ուղղորդում է նմանատիպ հարցերում:

  1. Քանի սերիա և ինչ տևողությամբ է պլանավորված?

 Նախնական պլանավորել ենք 10 սերիա, ամեն մեկը 6-8 րոպեյի սահմաններում:

  1. Որ տարիքի երեխաների համար է նախատեսված?

 Մինչև 6 տարեկան։

  1. Հայաստանից դուրս շուկա մտնելու պլաններ կան?

Այո, մենք պլանավորում ենք անիմացիան թարգմանել տարբեր լեզուներով։ Առաջինը հասանելի կլինի Հայերեն լեզվով։

  1. Ովքեր են պրոյեկտի հիմնադիրները?

Արթուր Միքայելյան

Արթուր Մուրադյան

Արսեն Դրամբյան

Պարույր Գևորգյան


«Եթե ցանկանում ես նավ կառուցել, մի հավաքիր մարդկանց փայտ հավաքելու և նրանց առաջադրանքներ ու աշխատանք հանձնարարելու, այլ արա այնպես, որ մարդկանց սրտում ծովի տենչ ծնվի»

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Blog at WordPress.com.