sphere

Բարի Գալուստ

«Անիի ու Դանիի» զարմանահրաշ աշխարհ՝ լի հույզերով ու ժպիտներով։

Մեր մասին

«Անին ու Դանին» անիմացիոն ֆիլմաշարը ժամանցային և ուսուցողական նախագիծ է՝ նախատեսված նախադպրոցական և վաղ դպրոցական տարիքի երեխաների, ինչու չէ՝ նաև ծնողների համար։

Նախագծի նպատակն է ստեղծել երեխաների համար զվարճալի, հետաքրքիր և միաժամանակ օգտակար բովանդակություն՝ հայերեն լեզվով։

Ի սկզբանե ստեղծագործական թիմը սերտորեն համագործակցել է մանկական հոգեբանների հետ։

«Անին ու Դանին» անիմացիոն ֆիլմաշարի յուրաքանչյուր էպիզոդ մի պատմություն է՝ երեխաների «թաքնված» վախերի, հույզերի մասին։

Ստեղծված էպիզոդները

Մութիկի պատմությունը

Episode 1

Հոգեբանական վերլուծություն

«Անին ու Դանին» թերապևտիկ անիմացիոն ֆիլմաշարի առաջին էպիզոդը մթությունից վախի մասին է: Մթության վախը մանկական ամենատարածված վախերից է: Այն սովորաբար սկսվում է երեք տարեկանում: Եթե երեխայի միջավայր…

Իմանալ ավելին

Անին գնում է մանկապարտեզ

Episode 2

Հոգեբանական վերլուծություն

Ֆիլմաշարի երկրորդ էպիզոդը երեխայի կյանքի նոր և երբեմն բարդ մի փուլի՝ մանկապարտեզ հաճախելու մասին է: Մանկապարտեզ հաճախել սկսելը երեխայի առջև նոր խնդիրներ ու պահանջներ է առաջ բերում: Երեխան պետք է փոխ…

Իմանալ ավելին

Սիրելի խաղալիքը

Episode 3

Հոգեբանական վերլուծություն

Ֆիլմաշարի երրորդ էպիզոդը սեփական խաղալիքը այլ երեխաների հետ կիսելու և դրանով նրանց հետ խաղալու դժվարության հաղթահարման մասին է: Խաղալիքը ուրիշների հետ կիսելու խնդիրը հատկապես բնորոշ է փոքրիկ երեխան…

Իմանալ ավելին

Հերոսության Մեդալը

Episode 4

Հոգեբանական վերլուծություն

Այս էպիզոդը պատմում է ատամնաբույժին այցելելու վախի ու դրա հաղթահարման մասին: Նոր միջավայր, անծանոթ բժիշկ, տարօրինակ ձայն հանող գործիքներ. այս ամենը կարող են երեխաների մոտ անհանգստության ու վախի պատ…

Իմանալ ավելին

Հաճախ տրվող հարցեր

Միտքը առաջացավ նրանից, որ մենք քիչ, մատների վրա հաշվված քանակի հայկական մուլտեր ունենք, որոնք ստեղծված են երեխաների համար: Մեր երեխաները հիմնականում նայում են արտասահմանյան մուլտեր:

Մենք ուզում ենք ստեղծել մրցունակ միջազգային պորդուկտ (անիմացիա) Հայաստանում: Շեշտը դնելու ենք սցենարի բովանդակության և անիմացիայի որակի վրա: Բովանդակության տեսակետից մենք ցանկանում ենք մուլտը սարքել միաժամանակ ուսուցանող (օրինակ՝ թե ինչպես երեխան որոշ վախեր կարող է հաղթահարել) և ժամանցային: Ստեղծագործական պրոցեսսում ներգրավված է մանկական հոգեբանների թիմ, որը մեզ ուղղորդում է այդ հարցերում։

Նախնական պլանավորել ենք 10 սերիա, ամեն մեկը 10 րոպեյի սահմաններում:

Մենք կարծում ենք, որ մեր ֆիլմերը հաճույքով կդիտեն ամենափոքր տարիքից մինչև ցածր դասարանի երեխաները։

Արթուր Միքայելյան, Արթուր Մուրադյան, Արսեն Դրամբյան, Պարույր Գևորգյան

Այո, մենք պլանավորում ենք անիմացիան թարգմանել տարբեր լեզուներով։ Առաջինը հասանելի կլինի Հայերեն լեզվով։

Մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին

bell